1in.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է ուրախ տոնախմբություն, որը կուղեկցվի տոնական համերգով ու զանազան անակնկալներով: 
Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնում են, որ տոնախմբության ընթացքում տեղի կունենա Իվետա Մուկուչյանի նոր, ամառային երգի շնորհանդեսը, կլինեն նաև այլ, այդ թվում նաև պարային կատարումներ: 
Օրվա խորհրդին համահունչ, օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով` ներկաներին նաև դույլեր կտրամադրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել