Shamshyan.com-ը գրում է.

«Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Спорт день за днем կայքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության շուրջ ստեղծված իրավիճակին: - Վերջին ժամանակում թիմը լքեցին Վիլիանը և Ֆերնանդինյոն: Հավանաբար կհեռանա նաև Հենրիխ Մխիթարյանը: Մրցաշրջանից առաջ դա ձեզ չի անհանգստացնո՞ւմ: - Ֆուտբոլիստների տեղափոխությունը անխուսափելի պրոցես է: Մենք գիտակցում ենք, որ գտնվում ենք նոր թիմի կառուցման փուլում: Մեր առջև դրված է խնդիր` «Շախտյոր»-ը դարձնել ավելի ուժեղ ակումբ:

- Հենրիխ Մխիթարյանը կապ հաստատե՞լ է ակումբի հետ:

-Ոչ: Ես նրա հետ չեմ խոսացել:

- Կարո՞ղ եք հաստատել, որ «Բորուսիան պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել Մխիթարյանին 23 մլն եվրոյով:

- Հստակեցնեմ, որ գերմանական ակումբը Մխիթարյանի համար առաջակում է 25 մլն եվրո:

-«Շախտյոր»-ին ձեռնտո՞ւ է գումարի նման չափը:

-Ձեռնտու չէ, սակայն մենք բանակցություններ ենք վարում գերմանական ակումբի հետ:

-Գնային առումով փոխզիջումներ հնարավո՞ր են:

-Դեռ պատրաստ չեմ պատասխանել, կտեսնենք:

- Որքա՞ն ժամանակ է հարկավոր՝ հարցը վերջնականապես լուծելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել