Aysor.am-ը գրում է.

Շատերը նախընտրում են քնել առանց գիշերազգեստի, ինչը, ըստ գիտնականների, շատ դեպքերում օգտակար է: Նրանք պնդում են, որ մերկ քնելը ունի մի քանի դրական հատկություն:

Ցավազրկում է. Քանի որ օրվա ընթացքում հնարավոր չէ մնալ առանց հագուստի` լիովին մերկ, ապա հարկավոր է դրանից ազատվել գոնե քնի ժամանակ: Մերկ քնի ընթացքում արյան շրջանառությունը կարգավորվում է, մարդուն ձերբազատում է անհարմարավետության, լարվածության զգացողություններից, որոնք առաջանում և կուտակվում են որովայնի շրջանում և խոռոչում:

Նպաստում է լիակատար հանգստին. Սովորաբար շատ դժվար է ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո հանգիստ ու խաղաղ քուն մտնել, որի հետևանքով հաջորդ օրվա ընթացքում ամեն բան  նյարդայնացնում է: Հետևաբար, հարկավոր է քնից առաջ մերկանալ ու հանգիստը հաջողված կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել