ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Հովնանյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Հովնանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։

Արման Հովնանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի օգոստոսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել