Ցեղահավատքի կորստով են պայմանավորված ազգի ողբերգությունները, որ յուրաքանչյուր ազգ (ցեղ) ունի իր կենսաբանական կերպը, դրանով պայմանավորված` համընդհանրական հավատքը: Ցեղի մեր տեսակը Արի (Արմեն, Արորդի) տեսակն է, իսկ հայը արի ցեղի բնարմատը: Մարդկության հնագույն նախնիների` մահացածի հուղարկավորության արարողությունների տարբերությունները պայմանավորված են նրանց բնույթային տարբերություններով: Ձեր սրտի նախարարը չի բավարարվում առողջապահական ոլորտի քանդման աշխատանքներով, հիմա էլ անցել է աճյունները «տեղավորելուն»:
Բազմիցս ասել եմ, որ սորոսական նախարարը`Արսեն Թորոսյանը, ակտիվ հակաազգային, հակաքրիստոնեական քարոզով է զբաղված :Հիմա էլ դիահրկիզարաններն են դարցել նրա փիառի մի նոր ձևը: Կենդանի մարդկանց մոռացանք, չանցավ ոչ մի փուչ խոստում: Ձեր սրտի նախարարը հաշվի չի առնում, որ նման օրենքները, որոնք վերաբերում են կյանքի հոգեւոր կողմին, հավատքին ու հավատալիքներին, չեն կարող կազմվել եւ ընդունվել առանց եկեղեցու հետ սկզբնական խորհրդակցության, քննարկման եւ երբեմն նույնիսկ առանց եկեղեցու համաձայնության: Դե, իհարկե, կրոնական փոքրամասնությունների` աղանդավորների պարագայում նախարարը զգուշավոր մոտեցումներ է ցուցաբերում, որպեսզի չնեղացնի իր համախոհներին: Արդար է: Միայն թե նա հաշվի չի առել, որ ԱՐԻ ՑԵՂԻ ներկայացուցիչները երբեք չեն խախտի իրենց ավանդույթը: Դիակիզումը մեր ավանդույթին հարիր չէ: Կարծում եմ, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը, և այդ օրենքն իրականում չի կիրառվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: