Մրգերն ու բանջարեղենը, բնականաբար, օգտակար են մարդու համար և վիտամինների ու հանքային ջրերի հրաշալի աղբյուր են, սակայն դրանցից ոմանց բնապահպանները խորհուրդ են տալիս վերաբերվել զգուշորեն, քանի որ մեծ հավանականությամբ դրանք կարող են աղտոտված լինել թունաքիմիկատներով: Այս մասին ասվում է Environmental Working Group (EWG)-ի հետազոտության մեջ:
Կազմակերպության տվյալներով՝ ամենամեծ ռիսկերն իրենց մեջ պարունակում են մրգերն ու բանջարեղենը, որոնք չունեն պինդ կեղև, որը կխանգարի աղտոտված նյութի թափանցմանը պտղի մեջ: ЕWG-ի «աղտոտ 12-ի» մեջ ներառվել են ելակը, սպանախը, կաղամբը, նեկտարինները, խնձորները, խաղողը, դեղձը, տանձը, լոլիկը, նեխուրը, կարտոֆիլը:
Ինչպես նշված է փաստաթղթում՝ ելակի, խնձորի, բալի, սպանախի, նեկտարինների և կաղամբի նմուշների ավելի քան 90 տոկոսը տվել է դրական արդյունք երկու կամ ավելի թունաքիմիկատների առկայության վերաբերյալ:
Հետազոտողները նշում են, որ իրենց ներկայացրած արդյունքները բացարձակապես չեն նշանակում, որ պետք է անհապաղ հրաժարվել վերոնշյալ մթերքների օգտագործումից, այլ միայն ասում են այն մասին, որ պետք է ուշադիր լինել դրանք գնելիս, որպեսզի չպատրաստվի «օգտակար ուտելիք», որից ավելի շատ վնաս կա: