Նա հայտնվել է հազարավոր հոլիվուդյան ֆիլմերում և հարյուրավոր գրքերում: Միշտ գեղեցիկ, միշտ արևադարձային, գլխին՝ հազարավոր ադամանդներ և աչքերին՝ սևաներկ: Կլեոպատրան ինչ-որ չափով հասել է անմահության, ինչը չի հաջողվել իր ժամանակակիցներին: Բացառություն կարող է լինել Հուլիոս Կեսարը, այն էլ՝ նրան ասոցացնում են համեղ աղցանի հետ:
Ավելի քան 1500 տարի առաջ՝ մինչ Անգլիայի թագուհին, Կլեոպատրան ապացուցել է, որ կանայք կարող են անել անհնարինը:
Ահա մի քանի տարօրինակ բան, որոնք շատ քիչ մարդկանց են հայտնի:
Կլեոպատրան եգիպտացի չի եղել
Կլեոպատրան այն մարդկանցից է, ով իսկապես եգիպտացի չէ: Մակեդոնացու պատմության համաձայն՝ Կլեոպատրան եղել է Պտղոմեոսի դինաստիայից: Առաջին Պտղոմեոսների օրոք հելլենիստական Եգիպտոսը Արևելքի ամենահզոր պետություններից մեկն էր, իսկ նրա մայրաքաղաք Ալեքսանդրիան՝ արևելյան Միջերկրականի խոշորագույն նավահանգիստը և առևտրաարհեստավորական ու մշակութային կենտրոնը:
Կլեոպատրան և ինցեստը
Եգիպտոսի դիցաբանության մեջ Օսիրիս աստվածը ամուսնացավ իր քրոջ՝ Իսիսի հետ՝ պահպանելու համար թագավորական ընտանիքի ծառի մաքրությունը: Նրանք աստվածներ էին, ուստի, ենթադրաբար, գենետիկական խանգարումները նրանց համար խնդիր չէին: Դժբախտաբար, եգիպտական փարավոնների համար, ովքեր Եգիպտոսի աստվածներին դիտում էին որպես զարմանալի դերերի մոդելներ, գենետիկական խանգարումները խնդիր էին, բայց իրականում ոչ ոք դա չէր հասկանում հազարավոր տարիներ առաջ:
Կլեոպատրան խելացի էր, բայց գեղեցիկ չէր
Գրեթե յուրաքանչյուր ժամանակակից Կլեոպատրային նկարագրելիս ասում է, որ նա ապշեցուցիչ գեղեցիկ էր, ինչը, անկեղծ ասած, անհամատեղելի է թվում ինցեստների ամբողջ սերնդի հետ, բայց երևի դա պատահականություն էր:
2007-ի փետրվարին Կլեոպատրայի դիմանկարով հայտնաբերվեց մետաղադրամ, որը, կարծես, հաստատում է, որ թագուհին իսկապես շատ սովորական տեսք ուներ:
Խոսում էր այն լեզուներով, որով կառավարում էր մարդկանց
Նա տիրապետում էր ավելի քան 9 լեզվի: Բացի հունարենից՝ տիրապետում էր հարևան երկրների լեզուներին:
Կլեոպատրան, ի տարբերություն իր նախորդների, ընդունեց իր վերահսկողության տակ գտնվող մարդկանց մշակութային ինքնությանը դիմելու արժեքը, ինչը բավականին զարգացած գաղափար է նույնիսկ շատ ժամանակակից քաղաքական գործիչների համար:
Սպանել է իր քույրերին ու եղբայներին, նույնիսկ նրանց, ում հետ ամուսնացել է
Հիմա վերադառնանք արյունապղծությանը, քանի որ սա երբեք չափազանց շատ չէ: Եգիպտոսում փարավոնները սովորաբար կառավարում էին զույգերով: Կլեոպատրան կառավարեց իր հոր՝ Պտղոմեոս XII-ի հետ կարճ ժամանակով՝ մինչև նևա մահը՝ մ.թ.ա. 51թ.-ը: Իր կտակով Պտղոմեոս XII-ը որոշում կայացրեց, որ Կլեոպատրան պետք է ամուսնանա իր 11-ամյա եղբոր հետ, ինչը, հավանաբար, միայն արարողակարգային գործ էր:


