Մեծագույն գրող Վիլյամ Սարոյանը խոստովանում էր, որ իր կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկն էր նաև հայ լինելը ու թեև ինքը հայերեն չի գրում, բայց աշխարհին նայում է հայերեն։ Գրողի ստեղծագործությունները անտարբեր չեն թողել ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 15 մտքերին, որոնք կարող են հուզել յուրաքանչյուրի սիրտը։ 

1. Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

2. Առաջ ինձ թվում էր, որ երբ մարդ մեծանում է, այլևս չի լացում, պարզվեց՝ հենց այդ  ժամանակ էլ նա սկսում է լացել…

3. Սերը անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչը մեզ շրջապատում է, իսկ ատելությունը մեռնում է րոպեապես։

4. Որքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչը կարող ենք ակնկալել։

5. Լացում են միայն լավ մարդիկ։

6. Ես փորձում եմ երջանիկ լինել, բայց դրա փոխարեն հիշում եմ այն ամենը, ինչ եղել է և սկսում եմ լացել։

7. Ամեն մարդ իր մեջ ամբողջ աշխարհն է պարունակում և կարող  է այն փոխել այնպես, ինչպես ուզում է, բնակեցնել մարդկանցով, ովքեր արժանի են իր սիրուն, եթե նրա սիրտն ունակ է սիրել կամ ատելությամբ, եթե նա լի է ատելությամբ։

8. Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից:

9. Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:

10. Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:

11. Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:

12. Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:

13. Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա:

14. Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա:

15. Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել