Panorama.am-ը գրում է.

Շատերը տարակուսած էին և վրդովված, երբ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամը վետո դրեց Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ։

Ինչպես գրում է axios-ը, Սպիտակ տանից դուրս գալիս Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է Գրահամին, որ նա գնա Սենատ և արգելափակի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ինչին նա համաձայնել է։

Գրահամն այս փաստը հայտարարել է շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում:

«Ես ասացի իհարկե։ Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն է, որ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Դա վատ ժամանակ կլիներ: Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե հնարավոր է լինում»,-ասել է Գրահամը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել