Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 03։20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին է այցելել Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Պապանյանը և խնդրել, որպեսզի հերթապահ մասի ոստիկանության ծառայողը բաժնի մուտքի դուռը բացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթապահ մասի ավագ տեսուչը բացել է մուտքի դուռը և պարզվել է, որ Հ. Պապանյանը գտնվում է ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ով աջ ձեռքին եղած դանակը պահել է ձախ դաստակի վրա, որից հետո կտրել է ձախ, այնուհետև աջ ձեռքերի դաստակները՝ այդ ընթացքում սպանության սառնալիքներ հնչեցնելով ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մանուչարյանի հասցեին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պապանյանը անընդհատ բացականչել է. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ, կամ ես եմ ապրելու կամ ինքը»։

Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել