Որո՞նք են այն նախանշանները, որոնք ցույց են տալիս, որ դուք թաքնվում եք սիրուց։
Անհարմար եք զգում տղամարդկանց միջավայրում
Ձեզ տհաճ են ուշադրության նշանները, դրանք անմիջապես որպես ֆլիրտ եք ընդունում և շփման ժամանակ խոչընդոտներ եք ստեղծում։ Սակայն իրականում տղամարդու կողմից դա սովորական շփում է՝ առանց որևէ ակնկալիքների։
Ձեր շփումը սահմանափակում եք միայն հին ծանոթներով
Դուք չեք փնտրում նոր ծանոթություններ։ Ձեզ հարմար է այնպես ինչպես, որ կա։ Այդ դուռը դուք փակել եք տասը տարի առաջ և մտադիր չեք ինչ-որ մեկին ներս թողնելու։
Դուք նյարդայնանում եք, երբ ինքնաթիռում կամ գնացքում ձեր կողքին տղամարդ է նստում
Եվ եթե հանկարծ նա փորձի զրուցել ձեզ հետ, ապա ի պատասխան կստանա կամ քնած կամ էլ պատուհանից դուրս նայող կնոջ, ում ոչինչ այլևս հետաքրքիր չէ։
Մեծ դժվարությամբ եք դուրս գալիս տնից
Դուք խուսափում եք մարդաշատ միջոցառումներից։ Դուք երբեք չեք մասնակցի մի դասընթացի, որտեղ խումբը կազմված է 5 մարդուց։ Դուք նախընտրում եք անհատական դասընթացներ։
Դուք վաղուց անուշադրության եք մատնել ձեր արտաքին տեսքը
Այլևս չեք հետևում նորաձևությանը։ Բարձրակրունկ կոշիկները փոխարինել եք սպորտայինով, գեղեցիկ զգեստները կախել եք պահարանում և նախընտրում եք կրել սպորտային համազգեստ։
Վախենում եք հարաբերություններից
Մտերիմներին և ընկերներին անընդհատ պատմում եք ազատ լինելու առավելությունների մասին և սարսափով եք հիշում ձեր նախկինների բոլոր արարքները։