China Southern Airlines-ի դեպի Նյու Յորք թռիչքի ժամանակ ինքնաթիռում անհետաձգելի բուժօգնության կարիք է առաջացել։ Պատկառելի տարիքով մի տղամարդ բողոքում էր անտանելի ցավերից։ Այդ ժամանակ սրահում գտնվող վիրաբույժ Չժան Հուն հասկացավ, որ տարիքով տղամարդու միզապարկում մոտ մեկ լիտր մեզ է կուտակվել։ Նյու Յորք հասնելուն դեռևս 6 ժամ կար, և բժիշկը հասկացավ, որ անհապաղ գործել է պետք, հակառակ դեպքում այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Մեզը հեռացնելու համար սկզբում Չժանը ներարկիչ օգտագործեց, սակայն այն չօգնեց, քանի որ ասեղը շատ բարակ էր։ Եվ այդ պահին նա արդեն պատկերացրեց, թե ինչի միջով պետք է անցնի, որպեսզի փրկի տղամարդու կյանքը։ Հոնգը ձեռքի տակ հայտնված իրերով հատուկ հարմարանք պատրաստեց, այնուհետև այդ հարմարանքի օգնությամբ միզապարկից բերանով սկսեց քաշել մեզը և այն լցնել գինու շշի մեջ։

Այսպես 37 րոպեում նա ավելի քան 800 միլիլիտր մեզ հանեց և փրկեց տարեց մարդու կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել