Tert.am-ը գրում է.

Դասադուլը և գործադուլը դադարեցնելը պայմանավորված չէ մամուլում հայտնված այն տեղեկատվությամբ, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել է դուրս թողնել համալսարաններից այն ուսանողներին և աշխատողներին, որոնք մասնակցում են բողոքի ակցիաներին: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը:

«Դասադուլը դադարեցրել ենք՝ անսալով մեր դասախոսների խնդրանքներին, ինչպես նաև գործընթացն ավելի ճիշտ, ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու համար: Հանդիպումներ ենք ունեցել խնդրով մտահոգ հասարակության, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի մի շարք անդամների հետ: Առաջիկայում նախատեսում ենք գիտական խորհրդի արտահերթ նիստ կազմակերպել և քննարկել մեր կողմից բարձրացված խնդիրները»,- ասաց նա:

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգողի խոսքով՝ իրենց խնդիրը բարձրագույն կրթության մասին օրենքի առաջարկվող նախագիծն է, որին գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդներ տվել են բացասական գնահատական՝ տեսնելով բազմաթիվ խնդրահարույց հարցեր: «Սակայն նրանց կողմից որևէ անդրադարձ չի եղել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր դասավանդելուց զրկելը»,- ասաց նա:

Ըստ Էդվարդ Գալստյանի՝ այդ առարկաների դասավանդման ծրագրերում պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ, առարկաների դասավանդումը պետք է համապատասխանեցվի ֆակուլտետներին, մասնագիտություններին, որտեղ դասավանդվում են այդ առարկաները: «Այո´, խնդիրները բազմաթիվ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է դուրս բերվեն պարտադիր առարկաների ցանկից, որովհետև Հայաստանի համար պատրաստվող մասնագետները, անկախ մասնագիտությունից, պետք է տիրապետեն հայոց լեզվին բավարար մակարդակով: Նույնը կարելի է ասել հայոց պատմության մասին: Բազմաթիվ խնդիրներ ունենք հանրակրթության ոլորտում, եթե հանրակրթական մակարդակը պատշաճ գիտելիքներ տար, այդ առարկաները բուհերում սովորելու անհրաժեշտությունը չէր լինի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել