Ջուլիանա Մուր

Տարիքը՝ 50 տարեկան

Ասում են՝ կնոջ սեքսուալության ծաղկունքը սկսվում է 30-35 տարեկանից հետո, սակայն Ջուլիանա Մուրը հակառակն է ապացուցում: Տարեցտարի նա ավելի ու ավելի գեղեցիկ ու ցանկալի է դառնում և ավելի համոզիչ է իր սեքսուալ դերերում, ուստի իր էկրանային սիրեկաններին թիվ ու հաշիվ չկա: Զարմանալի էլ չէ. ռեժիսորները պնդում են, որ անկողնային տեսարաններն այս կնոջ մոտ հիանալի են ստացվում:

Նադեժդա Բաբկինա

Տարիքը՝ 60 տարեկան

Ասում են՝ կինը դանդաղ է ծերանում, երբ սիրահարված է և ակտիվ սեռական կյանք է վարում: Նադեժդա Բաբկինան խոստովանում է, որ իր երիտասարդության գաղտնիքը կայանում է դրանում: Հիշեցնենք, որ Բաբկինան արդեն երկար տարիներ հանդիպում է իրենից 30 տարի երիտասարդ երգիչ Եվգենի Գորի հետ:

Շերոն Սթոուն

Տարիքը՝ 52 տարեկան

«Ո՞վ է ասում, որ մեծահասակ դերասանուհիներն իրենց վատ են զգում անկողնային տեսարաններում: Ես ուզում եմ ապացուցել, որ միայն 50-ն անց տղամարդիկ չէ, որ կարող են գայթակղիչ լինել»,- ասում է Շերոն Սթոունը:

Մերիլ Սթրիփ

Տարիքը՝ 61 տարեկան

Այն տարիքում, երբ մյուս կանայք իրենց տատիկ են անվանում, Մերիլ Սթրիփը խաղում է ճակատագրական գեղեցկուհիների դերեր: Նրա բոլոր հերոսուհիներն անցել են 60-ի շեմը, սակայն չեն դադարում վայելել կյանքն ու չեն կորցնում իրենց հմայքը: Նույնը կարելի է ասել նաև հենց դերասանուհու մասին:

Քիմ Քեթրոլ

Տարիքը՝ 54 տարեկան

Դերասանուհու խոսքերով գայթակղիչ կնոջ դերում նա իրեն լավ է զգում ոչ միայն էկրաններին, այլև իրական կյանքում: Նա երեք անգամ ամուսնացած է եղել, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում երկու սիրեկան է փոխել, որոնք երկուսն էլ իրենից 20 տարի երիտասարդ են եղել:

Միշել Պֆայֆեր

Տարիքը՝ 52 տարեկան

Սպիտակամաշկ գեղեցկուհին արդեն 50-ն անց է, սակայն նրա հետևից դեռ պտտվում են բազմաթիվ տղամարդիկ, որոնցից շատերը կարող էին լինել նրա որդին: Անկողնային տեսարաններում դերասանուհին պարզապես անկրկնելի է: Դերասանուհին չի թաքցնում իր տարիքը, սակայն այն անվանում է ոչ թե հասուն, այլ ազատ:

Տիլդա Սուինտոն

Տարիքը՝ 50 տարեկան

Տարիքը ոչ մի կերպ չի ազդում անդրոգեն այս գեղեցկուհու վրա. թվում է, թե 20 տարի հետո էլ նա նույնքան գրավիչ ու սեքսուալ է լինելու: Տիլդան խոստովանում է, որ բացահայտել է իր սեքսուալությունը միայն հասուն տարիքում:

Սյուզան Սարանդոն

Տարիքը՝ 64 տարեկան

Անցյալ տարի դերասանուհին 23 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվեց և սիրավեպ սկսեց իրենից 32 տարի երիտասարդ Ջոնաթան Բրիկլինի հետ: Զույգի հարաբերությունն այնքան սրընթաց են, որ խոսակցություններ են գնում մոտալուտ հարսանիքի մասին:

Լարիսա Ուդովիչենկո

Տարիքը՝ 55 տարեկան

Դիտելով դերասանուհու անկողնային տեսարաններն էկրանին, այլևս չես զարմանում, թե ինչպես է նա կարողացել գրավել այդքան տղամարդկանց: Ասում են՝ նա սիրավեպ է ունեցել Վլադիմիր Վիսոցկու, Նիկիտա Ջիգուրդայի և Իգոր Կոստոլևսկու հետ: Տարիներն անցնում են, իսկ ռուս դերասանուհին չի ծերանում:

Իման 

Տարիքը՝ 55 տարեկան

Չնայած տարիքին՝ Նեֆերտիտիի դիմագծերով Իմանը շարունակում է հիացնել իր երկնային գեղեցկությամբ և գրավել տղամարդկանց: Իր գեղեցկության գաղտնիքը, ինչպես խոստովանում է Իմանը, ինքնավստահությունն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել