Tert.am-ը գրում է.

Մինչ տարբեր շրջանակների կողմից քննարկման առարկա է շարունակում մնալ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի կազմավորումը, ծավալելիք գործունեությանն ու դրա՝ ներհայաստանյան կյանքի վրա թողնելիք ազդեցությանն առնչվող հարցերը, մի տեսակ օդից կախված իրավիճակում է մնացել Հանրային խորհրդի հարցը, որը, Վազգեն Մանուկյանի հեռանալուց հետո, փաստորեն, հայտնվել է անորոշ կարգավիճակում:

Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրությունից, նոյեմբերի 19-ին կայացել էր արտահերթ նիստ, որն, ըստ էության, աչքի է ընկել որոշակի «հակահեղափոխական» դրսևորումներով. նիստին ներկաներն ափսոսանք  ու մտահոգություն են հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի փաստի առնչությամբ, խորհրդի անդամներն անընդունելի են համարել, իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ՝ կարևորելով փոխադարձ հարգանքի հանգամանքը և այլն:

Իշխանություններն, ըստ էության, չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը ո՛չ նոր կազմավորվող «Վերնատան», ո՛չ էլ, առավել ևս, Հանրային խորհրդի նկատմամբ. այս երկու կառույցներն էլ իշխանությունների «աչքի փուշն» են, ինչը, թերևս, պատճառաբանվում է դրանցում հեղափոխական շնչի բացակայությամբ:

Եթե «Վերնատան» լինել-չլինելու հարցը գործնականում դուրս է իշխանությունների կոմպետենտության շրջանակից, ապա նույնը չի կարելի միանշանակորեն պնդել Հանրային խորհրդի պարագայում, որի նկատմամբ ունեցած իշխանական լծակները, այնուամենայնիվ, շատ ավելի զորեղ են ու ազդու:

Եթե նկատի ենք ունենում այն, որ Հանրային խորհուրդն իր ներկա կազմով չի կարող տեղավորվել նորհայաստանյան իրողությունների շրջանակում, ապա մեջտեղ է գալիս ապագայի երկու տարբերակ՝ կա՛մ կառույցի ոչնչացում, լուծարում, կա՛մ դրա բովանդակային մասի վերանայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել