Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:53-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Գուգարք գյուղում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է, Գորիսում՝ մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել