Tert.am-ը գրում է.

Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծում որևէ աննախադեպ բան չկա: Աննախադեպ բառն ավելի շատ շոու ծրագրերին է բնորոշ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:

Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծով հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019 թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք, իսկ 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդ-ի փոխարեն: 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ է ունենալու:

«Պետք է հաշվի առնել, որ հունվարի 1-ից աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունեցել մանկավարժների, մանկապարտեզների աշխատակիցների, նաև առողջապահության ոլորտի աշխատակիցների համար: Եվ այս պատվիրակված լիազորությունների շրջանակում բնականաբար պետբյուջեից հատկացումներն են մեծացել: Ավելացված գումարը բյուջեի կոնկրետ վճարվելիք գումարներ են՝ աշխատավարձերի տեսքով, դու չես կարող այդ գումարով ասֆալտ անել կամ խողովակներ փոխել»,- նշեց Հռիփսիմե Առաքելյանը:

Ավագանու անդամը նշում է, որ 2020 թ. համար քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարների ֆոնդը սահմանվել է 1 մլրդ 900 մլն դրամ՝ նախորդ տարվա 700 մլն դրամի փոխարեն: Ինչպես նաև ավտոպարկի սպասարկմանն ուղղվող գումարներն են մեծացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել