Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Sport24-ին տված անկեղծ հարցազրույցում խոսել է Իտալիայի հավաքականից կրած 1-9 հաշվով խայտառակ պարտության, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հայտարարության և այլնի մասին.

«Իտալացիների հետ խաղը մեզ համար սարսափելի դասավորվեց, շատ, շատ վատ խաղացինք: 5 պաշտպանով երկրորդ խաղն էինք անցկացնում, և մեկնարկն արդեն իսկ սարսափելի էր` մեկ րոպեում 2 գոլ բաց թողեցինք ու այդպես էլ ուշքի չեկանք: Երբ խաղի ժամանակ նայում էի ցուցատախտակին, չէի հավատում աչքերիս, իսկ խաղից հետո մեզնից ոչ մեկն առհասարակ չէր հասկանում, թե ինչ տեղի ունեցավ: Ես մինչև հիմա շոկի մեջ եմ, արդեն 4-րդ օրն է` չեմ կարողանում տեղս գտնել:

Հիմա ամբողջ աշխարհը, հավանաբար, խոսում է այդ պարտության մասին: Մենք չպետք է պարտվեինք այդպիսի հաշվով: 1-9-ը անթույլատրելի է Հայաստանի հավաքականի համար` մրցունակ թիմ, որի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս:

Պատկերացրեք իմ զգացողությունները. նման մղձավանջից հետո, երբ դու դեռ չես հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, Աբրահամ Խաշմանյանն ասուլիս է տալիս ու հայտարարում, որ դա ոչ թե Հայաստանի ազգային հավաքականն էր, այլ` սովորական մի հավաքական: Նման խոսքերից հետո զայրույթն ավելի մեծ է: Հավաքականի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բաներ ասելու իր ֆուտբոլիստների հասցեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել