Panorama.am-ը գրում է.

«Այսօր իրավապաշտպաններն որոշ հնչեղ գործերով, այդ թվում Մանվել Գրիգորյանի, հիմնական գործը թողած պայքարում ենք տոտալ անարդարությունների դեմ, որի կրողը դատական իշխանությունն է, նաև երկրի բարձրագույն իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ  նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի  պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Հայաստանի դատական համակարգի մասին վերջին շրջանում խոսում են միջազգային կառույցներում. «Խոսում են, որ վայ-դատական համակարգը Հայաստանում ծաղկում է ապրում, խոսում են միջազգային բարձր ատյաներում եվրոպական համայնքի ներկայացուցիչները»:

Լ. Բաղդասարյանի խոսքով, իրավապաշտպանները բոլոր նախկին նախագահների ժամանակ էլ բարձրաձայնել են, որ որոշ գործերով ընտրովի արդարադատություն է եղել:

«Հիմա նույն բանը շարունակվում է, այդ դեպքում ինչո՞ւմն էր կայանում հեղափոխություն անելը: Հնչեցնում ենք հետևյալ փաստը՝ հարգելի գործադիր իշխանություն, այս դատական իշխանությունը կոնկրետ այս գործով իրականացնում է  դաժան վերաբերմունք քո քաղաքացու նկատմամբ,  անկախ նրանից,  թե ով է այդ քաղաքացին: Նույնը կրկնվել է  նաև նախկին իշխանությունների ժամանակ: Արեք ձեր հետևությունը դրա հետ կապված»,- ասաց փաստաբանը:

Լ. Բաղդասարյանի խոսքով, Մ. Գրիգորյանի գործով փաստաբաններն անընդհատ բարձրաձայնում են անօրինականությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել