Նաիրա Հովհաննիսյանը իրականացրել է մի ֆոտոնախագիծ, որն անվանել է «Խառնված արյան գեղեցկությունը» (The beauty of mixed blood): Այս պրոյեկտն ուղղված է ցույց տալու, որ տարբեր ազգությունների ծնողներից ծնված երեխաներն ունեն յուրահատուկ և տարբերվող գեղեցկություն: Այս գաղափարը կյանքի կոչելու համար Նաիրան ծնողների առցանց մի խմբում հայտարարություն է գրում, և պատկերացրեք նրա զարմանքը, երբ ավելի քան 200 ծնողներ արձագանքում են: Նաիրան ասում է, որ ընտրություն կատարելը չափազանց դժվար էր, քանի որ նա հավանում էր բոլոր երեխաներին և կցանկանար նրանց բոլորին էլ ներառել:

Ձեզ ենք ներկայացնում այդ գեղեցիկ ֆոտոշարքը, որը բացատրում է, թե ինչու են տարբեր ազգությունների միջև ամուսնություններն այդքան տարածված մեր օրերում:

5-ամյա Լուկաս. հայրը՝ բելգիացի, մայրը՝ ռուս

4-ամյա Սալմա. հայրը՝ ուզբեկ, մայրը՝ հայ

5-ամյա Էլզա. հայրը՝ կիսով չափ հայ, կիսով չափ վրացի, մայրը՝ ռուս

8-ամյա Աննա. հայրը՝ հայ, մայրը՝ ռուս

5-ամյա Եվա. հայրը՝ կորեացի, մայրը՝ ռուսի, ուկրաինացու և հրեայի խառնուրդ

6-ամյա Դոմինիկ. հայրը՝ կիսով չափ վրացի, կիսով չափ թաթար, մայրը՝ օսեթացի

7-ամյա Թիմուր. հայրը՝ ադրբեջանցի, մայրը՝ ռուս

5-ամյա Լուկյան. հայրը՝ կիսով չափ ուկրաինացի, կիսով չափ ռուս, մայրը՝ կիսով չափ թուրքմեն, կիսով չափ թաթար

6-ամյա Դանիել. հայրը՝ նիգերացի, մայրը՝ ռուս

9-ամյա Քսենիա. հայրը՝ գերմանացի հրեա, մայրը՝ կիսով չափ թաթար, կիսով չափ ռուս

5-ամյա Մայա. հայրը՝ ռուս, մայրը՝ հայ

5-ամյա Ալիսա. հայրը՝ ռուս, մայրը՝ կիսով չափ ուզբեկ, կիսով չափ թաթար

6-ամյա Լեո. հայրը՝ կոնգոլեսցի, մայրը՝ ռուս

9-ամյա Վագիֆ. հայրը՝ կիսով չափ ադրբեջանցի, կիսով չափ ռուս, մայրը՝ կիսով չափ հայ, կիսով չափ ռուս

7-ամյա Դանիել. հայրը՝ թաթար, մայրը՝ վրացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել