Watch What Happens Live with Andy Cohen հեռուստածրագրի եթերում Սելին Դիոնը պատմել է, որ սեր «չի փնտրում» ամուսնու մահից հետո, բայց պատրաստ է նոր հարաբերությունների:

Հաղորդավարի այն հարցին, թե նա հանդիպում է արդյոք որևէ մեկի հետ և ինչ է մտածում ամուսնության մասին, երգչուհին պատասխանել է. «Ես ոչ ոքի հետ չեմ հանդիպում: Ես բոյֆրենդ չունեմ: Դա չի նշանակում, որ ես այլևս ոչ ոքի չեմ գտնի: Եթե դա տեղի ունենա, հիանալի կլինի: Եթե դա տեղի չունենա, նույնպես հիանալի կլինի, որովհետև ես դեռ սիրահարված եմ»:

Դիոնը պարզաբանել է, որ զգում է իր ամուսնու՝ Ռենեի ներկայությունը: «Ես նրան ամեն օր տեսնում եմ իմ զավակների աչքերում: Իմ բախտը բերել է, որ երեք հիանալի որդի ունեմ: Բայց ես բաց եմ նոր հարաբերութունների համար»,- հավելել է երգչուհին:

Նա խոստացել է երկրպագուներին պատմել, եթե իր կյանքում որևէ մեկը հայտնվի:

Դիոնի ամուսինը՝ Ռենե Անժելիլը, մահացել է 2016 թվականին երկարատև հիվանդությունից հետո: Նրա մահվանից երկու օր անց կյանքից հեռացել է Սելինի ավագ եղբայրը՝ Դենիել Դիոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել