Google և Facebook ընկերությունների բիզնես-մոդելները սպառնում են մարդու իրավունքներին, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ըստ Amnesty International-ի զեկույցի՝ Google-ը և Facebook-ը օգնել են միավորել աշխարհը և կարևորագույն ծառայություններ են մատուցում միլիարդավոր օգտվողների, բայց բախվում են համակարգային ծախսերի:

«Ընկերությունների բիզնես-մոդելը, որը հիմնված է օգտատերերի գործողությունների դիտարկման վրա, մարդկանց ստիպում է «ֆաուստյան գործարք» կնքել, որի համաձայն նրանք կարող են մարդու իրավունքներից օգտվել առցանց, ենթարկվելով միայն մարդու իրավունքների խախտումների վրա հիմնված համակարգին»,- ասվում է զեկույցում:

Նախ՝ խոսքը անձնական տարածքի իրավունքի նկատմամբ «աննախադեպ ոտնձգության» մասին է, գտնում են Amnesty-ում:
Հաջորդը անուղղակի ազդեցությունների շարքն է, որոնք լուրջ ռիսկի են ենթարկում մի շարք այլ իրավունքներ՝ խոսքի ազատությունից մինչև մտքի ազատություն և ազատությունը խտրականությունից, ասվում է զեկույցում:

«Google-ի և Facebook-ի կողմից գաղտնիության աստիճանական ոչնչացումը անմիջական արդյունք է այն բանի, որ ընկերությունները շուկայում գերիշխող դիրքի են հասել և վերահսկողություն են հաստատել համաշխարհային հանրային տարածքի վրա»,- նշել է կազմակերպությունը:

Ընկերությունները, օգտատերերի տվյալները հավաքելուց հետո, դրանք օգտագործում են մարդկանց վերլուծելու, նրանց խմբերի բաժանելու և նրանց հետաքրքրությունների, բնութագրի և վարքի վերաբերյալ կանխատեսումներ անելու համար:

«Այս երկու ընկերությունները լայն տեղեկատվություն են հավաքում այն մասին, թե ինչ ենք մենք փնտրում, ուր ենք գնում, ում հետ ենք շփվում, ինչ ենք ասում, ինչ ենք կարդում»,- ասվում է տեքստում:

Գաղտնիության խախտումը, «որը գտնվում է Google-ի և Facebook-ի հենց սրտում», ցույց է տալիս այս ընկերությունների շուրջ սկանդալների երկար պատմությունը, և չնայած գաղտնիության քաղաքականությանը հավատարիմ մնալու իրենց հավաստիացումներին, դժվար է չնկատել այն բազմաթիվ խախտումները, որոնք իրենց բիզնես-գործունեության մաս են դարձել, գրում է Amnesty-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել