Ինձ միշտ թվում էր, որ լրագրողները, ինչպես և դիվանագետները, պետք է որ ամենամեծ ուշադրություն դարձնեն բառերին և հասկանան ամեն բառի գինը, բայց մեր վարչապետը կոտրում է այդ կարծրատիպերը:

«Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց։ Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»,- հայտարարում է Փաշինյանն Իտալիայում:

Փաստորեն, հեղափոխական «ռազդաչի տակ» հայտնվեց նաև Վատիկանը: Պատկերացնում եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքը, երր նա լսեց, որ իր նստավայրի «պադվալներում» մարդիկ կան, և ինքը, փաստորեն, կամա թե ակամա, օժանդակում է հանցագործների թաքնվելուն:

Հուսով եմ՝ անզգույշ հայտարարությունների պատճառով որևէ երկրի պատերազմ չենք հայտարարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել