Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:

Նախագծի ընդունման նպատակներն է սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով, վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

Նախագծով առաջարկվում է վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը, և կլուծվեն 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել