Ամբողջ աշխարհում դիակիզումը տարածված պրակտիկա է, որը թույլ է տալիս միանգամից մի քանի խնդիր լուծել։ Նախ՝ այս մեթոդն օգնում է ռացիոնալ կերպով օգտագործել հողային ռեսուրսները, քանի որ մոխիրով լի տարրան պահելը շատ ավելի հեշտ է ու հարմարավետ, քան գերեզմանի համար տեղ գտնելը։ Երկրորդ՝ դիակների կիզումը թույլ է տալիս բարելավել համաճարակաբանական իրավիճակը։ Եվ երրորդ՝ տեղափոխվելիս հարազատները մոխիրը կարող են վերցնել իրենց հետ՝ հանգուցյալից չբաժանվելու համար։

Հարկ է նշել նաև, որ դիակիզումը, որպես կանոն, ավելի մատչելի է, քան թաղումը։ Սակայն մարդկանց գիտակցության մեջ կան որոշ կարծրատիպեր, որոնք խոչընդոտում են այս միջոցին դիմելուն։ Իսկ ո՞ր խնդիրներն են առավել շատ անհանգստացնում քաղաքացիներին։ Դիակիզարանի աշխատակիցները պատասխանել են մարդկանց համար կարևոր հարցերին։

Արդյոք հանգուցյալների հագուստը հանձնո՞ւմ են խանութներին

Դիակիզարանների աշխատակիցներն այս հարցը ամենաանհեթեթն են համարում։ Հանգուցյալների մարմինները վառարաններ են ուղարկվում հենց հագուստով, որն էլ մարմնի հետ միասին այրվում է։

Դիահերձումն արդյոք ավելի՞ մատչելի է, քան թաղման մյուս եղանակները

Սա բացարձակ ճշմարտություն է. դիակիզումը շատ ավելի էժան է, քան գերեզմանում թաղելը։ Դագաղը, մարմնի տեղափոխումը, հորատումը, թաղումը կազմակեպելը բավականին մեծ ծախսերի հետ են կապված։ Իսկ ահա դիակիզման համար դրանից ավելի պակաս գումար է անհրաժեշտ։

Դիակիզարանները մարդկանց և բնության համար վտանգավոր արտանետումներ են անում

Սա չի համապատասխանում իրականությանը։ Որակյալ, սերտիֆիկացված և բոլոր էկոլոգիական պահանջներին համապատասխանող վառարանները, որոնք ղեկավարվում են էլեկտրոնային եղանակով, անվտանգ են էկոլոգիայի համար, քանի որ ֆիլտրում և մաքրում են արտանետումները։

Մասնագետներն անգամ օդից նմուշ են վերցնում՝ վստահ լինելու համար, որ այն անվտանգ է մարդկանց ու շրջակա միջավայրի համար։

Դիակիզարաններում այրում են կրիմինալ դիակները՝ հանցագործությունները թաքցնելու համար

Նման գործունեությունը դիակիզարաններ շահագործող բոլոր երկրներում համարվում է քրեական պատասխանատվության ենթակա։ Դիակիզարանների կանոնադրությունների մեջ հստակորեն նշվում է, որ կատարվում է միայն այն դիերի դիակիզում, որոնք այնտեղ են հասել համապատասխան բավարար փաստաթղթերով։

Դիակիզումն առանց փաստաթղթերի ու սխալ ձևակերպված թղթերի օրենքի լուրջ խախտում է, հետևաբար, չի կատարվում։

Արդյոք մարդը կարո՞ղ է լեթարգիական քուն մտած ժամանակ կենդանի այրվել, և բացվո՞ւմ է արդյոք ներսից վառարանը

Նման դեպքերի առկայությունը գրեթե ամբողջապես բացառվում է։ Դիակիզարանում մարմիններն այրում են միայն բժիշկների ուսումնասիրություններից և թույլտվությունից հետո։ Մարդը, որն անցել է այս բոլոր փուլերով, չի կարող լեթարգիական քնի մեջ գտնվել։

Վառարանները փակվում են դրսից և չեն կարող բացվել ներսից։ Դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ ներսի ջերաստիճանը հասնում է 1000 աստիճան Ցելսիուսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել