Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ բարկանում է, սակայն կենդանակերպի այս 5 նշանների հետ հարկավոր է առավել զգույշ լինել:

Ցուլ

Ցուլերը համառ են և անզիջող: Երբ նրանք բարկանում են, ձեզանից քիչ բան է կախված, նրանց ուղղակի պետք է սառել: Սովորաբար նրանց զայրույթը արդարացված է, և եթե դուք հիասթափեցնում եք, նրանք սիրում են բարկանալ առավելագույնս բարձր: Ցուլերը չեն հանդուրժի նրան, ով իրենց հունից հանում է:

Առյուծ

Իշխող և դրամատիկ Առյուծները հավատում են, որ իրենք միշտ ճիշտ են: Նրանք շատ բռնկուն են և երբեք վիճելու առիթը բաց չեն թողնի: Եթե դուք իրականում իրենց որևէ բան եք արել, նրանք չեն վախենա իջնել վիրավորանքների մակարդակի: Եվ եթե նույնիսկ նրանք երբևէ գիտակցեն, որ սխալ են, երբեք չեն խոստովանի ու առաջինը ներողություն չեն խնդրի:

Կարիճ

Կարիճները կարողանում են վիճել շատ նրբանկատ և ճկուն: Նրանց պետք չէ բարձրացնել ձայնը, որպեսզի դիմացինին ցեխի հետ խառնեն: Նրանք հիշաչար են, այդ պատճառով, եթե ձեզ նույնիսկ թվում է, որ դուք հաշտվել եք, իմացեք՝ Կարիճն ամեն ինչ հիշում է: Հաճախ նրանք լինում են պասիվ-ագրեսիվ և բաց հարձակման փոխարեն սկսում են ծաղրել:

Աղեղնավոր

Սովորաբար Աղեղնավորներն ամենաբարի և անվնաս էակներն են, սակայն եթե դուք բարկացնեք, նրանք ձեզ ամեն ինչ կասեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուղղակի բռնկվում են զայրույթից և կարելի է պարզապես ցավակցել նրանց, ովքեր Աղեղնավորների հասանելիության սահմաններում են: Բարեբախտաբար, սառելով նրանք կարող են հանգիստ և անկեղծ ներողություն խնդրել իրենց պահվածքի համար:

Այծեղջուր

Նրանք միշտ հավաք են և պատասխանատու: Սովորաբար նրանցից ոչ մեկ զգացմունքային բռնկումներ չի սպասում: Սակայն երբեմն նրանց զայրույթը վեր է բարձրանում և ամբողջությամբ կլանում: Այդ ժամանակ Այծեղջուրները պատրաստ են քննադատել բոլորին և ամեն ինչ: Երբ նրանք բարկանում են, սկսում են մեղադրել ուրիշներին իրենց անհաջողությունների և խնդիրների մեջ:

Ինչպես համոզվեցիք, այդպիսի խառնվածքով մարդկանց հետ պետք է զգույշ լինել: Իսկ եթե դուք նրանցից մեկն եք, փորձեք մտածել, որ ձեր զայրույթը վաղ թե ուշ անցնելու է, իսկ ձեր խոսքերը դեռ երկար կմնան մարդու հիշողության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել