Այսօր ներկայացնում ենք կենդանակերպի այն զույգերին, ում հարաբերություններն ամենակրքոտն ու ամուրն են:
1. Խոյ և Կշեռք
Խոյերին ձգում է Կշեռքի ազնվությունն ու բարեհոգությունը: Կշեռքների հուզական կապի պահանջը լրացնում է Խոյերի ամեն բան վերահսկելու ցանկությանը և թույլ է տալիս նրանց հետազոտել միմյանց: Այս երկու նշանների միությունը շատ ամուր և կրքոտ է լինում:
2. Ցուլ և Կույս
Ցուլերի համար կարևորն ընտանիքն է: Ռոմանտիկ Ցուլերին համապատասխանում են Կույսերը, որոնք նրանց պես վայելում են ընտանեկան կյանքը:
3. Երկվորյակ և Աղեղնավոր
Իրենց երկրորդ կեսի մեջ այս նշանի ներկայացուցիչներն ուզում են ինտելեկտ և սրամտություն տեսնել: Շփվող Աղեղնավորները նրանց համար կատարյալ զուգընկեր կլինեն: Աղեղնավորի հումորի զգացումը կգերի Երկվորյակներին: Եթե այս երկուսը որոշեն հանդիպել, ապա երջանիկ և վստահ կլինեն իրենց հարաբերություններում:
4. Խեցգետին և Ցուլ
Խեցգետնին լուրջ և երկարատև հարաբերություններ են անհրաժեշտ, որոնցում նրանք զգայական կապ կունենան իրենց զուգընկերոջ հետ: Սրանից հետևում է, որ լուրջ Ցուլերը կատարյալ տարբերակ կլինեն զգայական Խեցգետնի համար:
5. Առյուծ և Խոյ
Հպարտ Առյուծները երբեք երկրպագուների պակաս չեն ունենում, բայց նրանց հետ քչերն են կարողանում երկարատև հարաբերություններ պահպանել: Ամենից լավ զուգընկերը նրանց համար կարող են կրքոտ Խոյերը լինել: Այս երկու նշանների ներկայացուցիչներն այնքան էլեգանտ և գեղեցիկ կարտահայտեն իրենց սերը մեկը մյուսի հանդեպ, որ նրանց հավասարը չի լինի:
6. Կույս և Կարիճ
Անհավանական կրքոտ Կարիճները հրաշալի զույգ կարող են կազմել Կույսերի հետ, իսկ նրանց հարաբերությունները շատ զգայական կլինեն: Կույսի կազմակերպվածությունը կարող է սանձել արագաշարժ Կարիճներին, ում սեքսուալ դրսևորումները կօգնեն Կույսերին իրենց անկաշկանդ զգալ:
7. Կշեռք և Երկվորյակներ
Կշեռքներն ի ծնե դիվանագետներ են: Նրանք հեշտությամբ են լուծում ցանկացած կոնֆլիկտ: Նրանք չեն սիրում միայնություն, բայց և չեն կարող լինել նրա կողքին, ում ինտելեկտի մակարդակը բավարար բարձր չէ: Այդ պատճառով նրանց համար կատարյալ զուգընկեր են լինում Երկվորյակները: Այս երկու նշանների ներկայացուցիչները խելացի են և ճարտար, հենց դա էլ նրանց գրավում է միմյանց մեջ:
8. Կարիճ և Ձուկ
Հարաբերություններում Կարիճները ագրեսիվ և իշխող են: Երբ Ձկները սկսում են հանդիպել Կարիճների հետ, նրանց արդեն ոչ մի բան չի կարող կանգնեցնել: Նրանք այն զույգերից են, որոնց ճակատագիրն է միացնում: Կարիճները հասկանում են հուզական Ձկներին, որոնց հնազանդությունն իր հերթին օգնում է լիովին բացել Կարիճների կիրքը:
9. Աղեղնավոր և Ջրհոս
Ամենից շատ Աղեղնավորները ազատություն են տենչում, եթե ինչ-որ մեկը փորձի կապել նրանց, նրանք կփախչեն: Ամենից լավը նրանց այս հարցում կհասկանա Ջրհոսը: Այս նշանի ներկայացուցիչն էլ Աղեղնավորի նման ազատատենչ է, այդ պատճառով կարող է կայունություն պահպանել հարաբերություններում իր բացության և արկածախնդրության շնորհիվ:
10. Այծեղջյուր և Կույս
Այծեղջյուրները միշտ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից և կենտրոնանում են նրա վրա, որպեսզի ստանան դա: Նրանց միշտ կհասկանան Կույսերը և կօգնեն Այծեղջյուրներին հասնել իրենց նպատակներին: Այս երկու նշանների ներկայացուցիչները շատ կարգապահ են, որը կօգնի նրանց լավ կազմակերպված ընտանիք ստեղծել:
11. Ջրհոս և Կշեռք
Ջրհոսները միշտ հանդես են գալիս հանուն արդարության և ամեն ինչի կգնան, միայն թե արմատախիլ անեն աշխարհում անհավասարությունը: Կշեռքները նույնպես ձգտում են հավասարության, ինչը գրավում է Ջրհոսներին: Նրանք միշտ կհարգեն միմյանց և կաջակցեն, ինչը մեծ և ամուր սիրո հիմքը կդառնա:
12. Ձուկ և Այծեղջյուր
Ձկներն ու Այծեղջյուրները երկու հակապատկերներ են, որոնք միշտ ձգում են միմյանց: Երազկոտ և ստեղծագործ Ձկները գրավում են երկրային Այծեղջյուրներին: Նրանք հավատում են, որ կարող են իրականացնել իրենց բոլոր երազանքները և այդ հավատը ոգեշնչում է Այծեղջյուրներին: