Armdaily.am-ը գրում է.
«Dark Ravens» մոտոակումբի ներկայացուցիչներն այսօր երթ էին կազմակերպել .«Տղա եղեք» խորագրով: Մոտոակումբի անդամ, դերասան Գևորգ Գրիգորյանը նշեց, որ իրենք քարոզում են հայ տղամարդու տեսակի պահպանման համար: ArmDaily.am-ի հարցին՝ արդյոք հիմա հայ տղամարդու տեսակի պակաս կա՞, Գրիգորյանը պատասխանեց.«Այդ արժեհամակարգը սկսել է քնել, պասիվացել է,մի քիչ համբերատար ու ալարկոտ է դարձել»: Թե ինչու՝ դերասանը չգիտեր.«Պատճառներ շատ-շատ կան: Դրա վրա դրսից աշխատում են»:
Հարցին՝ այս ավտոերթն ի՞նչ կարող է տալ մարդկանց, իրենք ի՞նչ սպասելիքներ ունեն, Գրիգորյանը պատասխանեց.«Համախմբել հայ տղամարդկանց, նաև հայ աղջիկներին, տղամարդկությունն այնպիսի հատկություն չէ, որ միայն տղաներին է վերաբերում, կինն էլ կարող է իրեն տղամարդավարի պահել»:
Մանրամասները՝ տեսանյութում