Գերմանական Mercedes-ը ներկայացրել է Maybach GLS ամենագնացի առաջին պաշտոնական լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է cnet.com կայքը:
Մեքենայի միակ պաշտոնական թիզերում պատկերված է մեքենայի դիմացի հատվածը: Լուսանկարից պարզ է դառնում, որ մեքենան ունի անսովոր ռադիատորի ցանց, առջևի օրիգինալ բամփեր և Mercedes-ի եռաշող աստղ:
Համացանցում առկա լուրերի համաձայն՝ Mercedes-Maybach GLS-ի դիզայնը շատ չի տարբերվի նախկին մոդելներից, կփոխվի բամփերների, արտանետման համակարգի և անվասկավառակների դիզայնը:
Սպասվում է, որ ամենագնացը կհամալրվի երկրորդ շարքի բազմապլան նստատեղերով՝ օդափոխությամբ և մերսմամբ: Հնարավոր է նաև լրացուցիչ ձայնամեկուսացում և յոթ դյույմանոց պլանշետների առկայություն ուղևորների համար:
Շարժիչի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Մեքենան կներկայացվի նոյեմբերի 21-ին Գուանչժոուի ավտոսրահում: