Համացանցում ցուցադրվել է նոր Maybach ամենագնացի առաջին թիզերը


16:42 , 20 նոյեմբեր, 2019

Գերմանական Mercedes-ը ներկայացրել է Maybach GLS ամենագնացի առաջին պաշտոնական լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է cnet.com կայքը:

Մեքենայի միակ պաշտոնական թիզերում պատկերված է մեքենայի դիմացի հատվածը: Լուսանկարից պարզ է դառնում, որ մեքենան ունի անսովոր ռադիատորի ցանց, առջևի օրիգինալ բամփեր և Mercedes-ի եռաշող աստղ:

Համացանցում առկա լուրերի համաձայն՝ Mercedes-Maybach GLS-ի դիզայնը շատ չի տարբերվի նախկին մոդելներից, կփոխվի բամփերների, արտանետման համակարգի և անվասկավառակների դիզայնը:

Սպասվում  է, որ ամենագնացը կհամալրվի երկրորդ շարքի բազմապլան նստատեղերով՝  օդափոխությամբ և մերսմամբ: Հնարավոր է նաև լրացուցիչ ձայնամեկուսացում և յոթ դյույմանոց պլանշետների առկայություն ուղևորների համար:

Շարժիչի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Մեքենան կներկայացվի նոյեմբերի 21-ին Գուանչժոուի ավտոսրահում: