Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի (1984-1994) որդին մահացել է Բեռլինի Schlosspark-Klinik կլինիկայում դասախոսության ժամանակ իրականացված հարձակումից հետո, հաղորդում է RBB հեռուստառադիոընկերությունը:

Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բեռլինի արևմտյան Շարլոտենբուրգ շրջանի կլինիկայում միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 18.50-ին:

Ոստիկանությունից հայտնել են, որ դասախոսությանը ներկա մարդկանցից մեկը փորձել է կանգնեցնել դանակով հարձակում գործած անձին և արդյունքում ծանր վիրավորում է ստացել:

Ոստիկանությունը կլինիկայի տարածքում ձերբակալել է ենթադրյալ հանցագործին։ Դեպքի առթիվ իրականացվում է հետաքննություն:

Նշվում է, որ Ֆրից ֆոն Վայցզեկերը 2005 թվականից եղել է Schlosspark-Klinik-ի գլխավոր բժիշկը: Երեքշաբթի նա հանդես է եկել դասախոսությամբ, որը նվիրված է եղել երիկամների հետ կապված խնդիրներին:

2015 թվականին մահացած Գերմանիայի նախկին նախագահի որդին 59 տարեկան էր:

Image result for Fritz von Weizsäcker in Schlosspark-Klinik erstochen

Image result for Fritz von Weizsäcker in Schlosspark-Klinik erstochen

Image result for Fritz von Weizsäcker in Schlosspark-Klinik erstochen

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել