Դրոշը ոչ միայն խորհրդանշան է համարվում, այլ կրում է իր մեջ իրական գաղափարախոսություն։ Իհարկե, վերջին հարյուրամյակում դրոշի գլխավոր գործառույթը փոքր-ինչ կորցրել է իր իմաստը, սակայն միանման ու ձանձրալի դրոշների մեջ դեռևս կան իրապես հետաքրքիրները։

Մոզամբիկ

Սա միակ ազգային դրոշն է աշխարհում, որի վրա ինչպես ռազմական, այնպես էլ գյուղատնտեսական զենքեր են պատկերված։ Իրար խաչված մակեղն ու Կալաշնիկովի ավտոմատը աֆրիկյան երկրի պետական խորհրդանիշներն են, որոնք առաջին հայացքից անգամ ներկայացնում են, թե ինչպիսի իրավիճակ է տիրում երկրի ներսում։ Քաղաքացիական պատերազմը Մոզամբիկում չէր դադարում տասնյակ տարիներ, և մինչ օրս պետության ներսում բազմաթիվ տարաձայնություններ կան։

Սիցիլիա

Սիցիլիայի հին դրոշն առաջին անգամ ընդունվել է 1282 թ.՝ Պալերմոյում Սիցիլիական երեկոյից հետո։ Դրոշի վրա պատկերված են մեկ կենտրոնից դուրս եկող երեք ոտք, Գորգոնա մեդուզայի գլուխը, ինչպես նաև երեք օձ։ Երեք ոտքերը խորհրդանշում են Սիցիլիա կղզու երեք ծայրամասերը։ Դրոշի գույները խորհրդանշում են Պալերմո և Կորլեոնե քաղաքները, որոնք դաշինք են հիմնել Սիցիլիան կառավարող Անժուական տան դեմ։

Հավայան կղզիներ

Չնայած որ Հավայան կղզիները երբեք չեն եղել Բրիտանական կայսրության մաս, կղզիախմբի դրոշը մինչ օրս գաղութային երանգ ունի։ Սա ստացվել է պարզապես հանգամանքների բերումով, դեռ այն ժամանակից, երբ Հավայան կղզիները ղեկավարում էր տեղացի միապետ Կամամեխան։ Վերջինս այնքան հիացած էր «Յունիոն Ջեքի» գեղեցկությամբ, որ որոշեց իր կղզի-պետության դրոշը ինչ-որ կերպ կապել թեմայի հետ։

Մեն կղզի

Մեն կղզու դրոշը համարվում է աշխահում ամենահին դրոշներից մեկը, որի վերջին փոփոխությունը կատարվել է XIII դարի երկրորդ կեսին։ Սակայն համարվում է, որ դրոշը պաշտոնապես ընդունվել է միայն 1971 թ. օգոստոսի 27-ին։

Կամբոջա

Սա Կամբոջային դրոշն է ճապոնական օկուպացիայի տարիներին՝ 1942-1945 թթ.։ Դրոշն ակնհայտորեն ունի ռազմական և քաղաքական ենթատեքստ։

Զաիր

Հեղափոխական մոտիվն իր արտացոլումն է գտել Զաիրի դրոշի վրա։ Զաիրը երկիր է, որտեղ ազատության համար պայքարը չի դադարել ընդհուպ մինչև 20-րդ դարը։

Նեպալ

Նեպալի դրոշը միակ ազգային դրոշն է, որը դասական քառանկյունի տեսք չունի։

Անտարկտիկա

Չնայած որ Անտարկտիկայում չկա պետականություն, այն, այնուամենայնիվ, ունի դրոշ։ Դրոշին նայելիս անմիջապես պարզ է դառնում, որ Անտարկտիկան չեզոք տարածք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել