Tert.am-ը գրում է.

Վեթինգի գործընթացը սխալ է չափել միայն հեռացված դատավորների թվով։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Հարցին՝ որ փուլում է վեթինգի գործընթացը, արդյոք կա՞ն հեռացված դատավորներ,  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ անձամբ ճանաչում է մի շարք բարեխիղճ դատավորների, որոնց ազնիվ և ազգանվեր աշխատանքը շատ հաճախ ստվերվում է անբարեխիղճ դատավորների աշխատանքի պատճառով։

«Վեթինգի գործընթացը սխալ է չափել միայն հեռացված դատավորների թվով։ Եթե հեռացված դատավորներ չկան, դա դեռ չի նշանակում, որ վեթինգի գործընթաց չկա», - մանրամասնեց պատգամավորը։ 

Լրագրողները հետաքրքրվեցին արդյոք արդարացվա՞ծ է ՍԴ դատավորներին չաշխատելու դիմաց վաղ կենսաթաշակի ուղարկելու համար բյուջեից 905 մլն դրամ հատակցնելը և արդյո՞ք այդտեղ կոռուպցիայի և գործարքի մասին խոսք չի գնում, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Ես համաձայն չեմ պնդման հետ, որ դա կլինի գործարք իշխանության հետ: Իրավիճակը ոչ ստանդարտ է, լուծումները ստանդարտ լինել  չեն կարող, դա կոռուպցիա գնահատելն անհիմն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել