Փարիզի ամենաակնառու խորհրդանիշներից մեկի՝ Էյֆելյան աշտարակի սիրտը, պարզվում է, արդեն զբաղված է։ 2007 թվականին Էյֆելյան աշտարակն ամուսնացավ մի կնոջ հետ, ով այնքան էր հիանում աշտարակի ճարտարապետությամբ, որ որոշեց իր կյանքը հենց աշտարակի հետ կապել. ո՞վ է նա։ 

Այն, որ Էյֆելյան աշտարակի հանդեպ շատերը թուլություն ունեն, ու ոմանք պատրաստ են անգամ օրերով հերթ կանգնել աշտարակ բարձրանալու ու ներսում գոնե մեկ նկար ունենալու համար, գաղտնիք չէ ոչ ոքի համար, սակայն Էրիկան՝ Էյֆելյան աշտարակի օրինական կինը, մի փոքր անցավ սահմանները։ 

Կինը մի օր որոշեց, որ անպայման պետք է ոչ միայն այցելի աշտարակին, այլ նաև նրա հետ ամուսնանա, որպեսզի հավերժ կապի իր կյանքը աշտարակի հետ։ Դրանից առաջ, չար լեզուներն ասում են, Էրիկան սիրային կապեր ուներ Բեռլինի պատի հետ, ինչպես նաև հասցրել էր հարաբերություններ սկսել աշխարհի մի շարք տեսարժան վայրերի հետ, սակայն նրա ընտրությունն ի վերջո կանգ առավ Էյֆելյան աշտարակի վրա։ 

Աղջիկը մեծ խնջույք կազմակերպեց աշտարակի հետ իր ամուսնության օրը։ Նա գրավեց հազարավոր լրատվականների ուշադրությունը, ու շատերը սկսեցին խոսել, որ Էրիկան ուղղակի ուզում է հայտնվել ուշադրության կենտրոնում։ Սակայն Էրիկան ժխտում էր նմանատիպ բոլոր խոսակցությունները։ Նա վստահեցնում էր, որ ինքն ուղղակի սիրում է իրերին ու միշտ երազել է որևէ հայտնի առարկայի հետ իր կյանքը կապել։ 

Էրիկան հարսանիքի օրը նաև ֆոտոշարք կազմակերպեց, որտեղ ինքը սիրառատ «համբուրվում է» աշտարակի հետ։ Նա նշում էր, որ խանդում է, երբ տեսնում է, որ իր սիրելի «ամուսնու» հետ այլ աղջիկներ են գալիս ու նկարվում։ Նա նույնիսկ փոխեց իր ազգանունն ու դարձավ Էրիկա Էյֆել։ 

Նշենք, որ Էրիկան միակը չէ աշխարհում, որ իր կյանքը կապել է անշունչ առարկայի հետ։ Ռուսաստանում մի տղամարդ վերջերս ամուսնացել էր պիցցայի հետ, իսկ Հնդկաստանում տարեց մի տղամարդ որոշել էր իր կյանքը կապել ծառի հետ։ Ահա այսպիսի տարօրինակ նախընտրություններով աշխարհում ենք ապրում մենք բոլորս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել