Panorama.am-ը գրում է.

ՌԴ-ում Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ ռուսները 1 միլիոն եվրո են նվիրաբերել ջրհեղեղից տուժած Վենետիկին: Միջոցները փոխանցվել են ռուսական ընկերությունների բարձրագույն ղեկավարների կողմից:

Միևնույն ժամանակ, լայն հասարակության կողմից նվիրատվությունների հավաքագրումը կսկսվի այսօրվանից՝ նոյեմբերի 19-ից, գրում է Mignews-ը:

Ըստ ՌԴ-ում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոյի խոսքերով, համերաշխության արշավը կմեկնարկի Մոսկվայում նոյեմբերի 19-ին, այն կբացվի Մարիինյան թատրոնի գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևի համերգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել