Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի, պետության առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների համատեքստում, վերլուծելով ռազմական քաղաքականության առաջնահերթությունները, գիտակցելով դրանց հաղթահարման դժվարություններն ու առանձնահատկությունները, ընդունելով հանդերձ, որ, անկախ տեխնոլոգիական զարգացման մակարդակից, մարդկային գործոնը բոլոր առումներով մնալու է գլխավորը, անհրաժեշտ է գիտակցել, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերում զինվորական ծառայությունը պետք է դիտարկվի որպես բուհ ընդունվելուց կամ մասնագիտական վերելակով բարձրանալուց առաջ Հայաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պատվի ու արժանապատվության անքննարկելի փորձություն՝ որպես հետագա պրոֆեսիոնալ առաջընթացի ապահովման կարևորագույն մեկնարկ:

Չլուծելով այս խնդիրը՝ մշտապես կառերեսվենք սոցիալական անարդարության և անարդար հասարակության պատին, որպիսի պայմաններում պետության լիարժեք անվտանգության ապահովման գլխին մշտապես կանգնած կլինի ոչ բավարար մարտունակ զինված ուժերի ուրվականը՝ դրա բոլոր բացասական հետևանքներով հանդերձ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել