Բացման արարողությունը տեղի ունեցավ Գլիվիցե քաղաքի Սիլեզի թատրոնում, որտեղ 19 երկրների պատվիրակությունները քայլեցին կարմիր գորգով և ողջունեցին հանդիսատեսին:

Պատվիրակություններին դիմավորեց TVP-ի նախագահ Ժակեկ Կուսկին: Ի դեպ, բոլոր մասնակիցներն այդ ընթացքում պատասխանել են մի քանի հարցի՝ կիսվելով իրենց հույզերի և սպասումների մասին:

Հարցազրույցներից հետո «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի հաղթող Ռոկասն Վույգերը միացավ մասնակիցներին: Նշենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնում է Կարինա Իգնատյանը իր «Color of your dreams» երգով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել