Tert.am-ը գրում է.

Շատ դժգոհ եմ հանդիպումից. նախարարի կողմից ամբողջ հանդիպումն ընթացավ արհամարհական և ընդգծված ատելության միջավայրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների հանդիպմանը, որին ինքն էլ էր ներկա:

«Հանդիպման ընթացքում մեր բոլոր հարցադրումները և, մասնավորապես, իմ կողմից չբարձրաձայնվածը քաղաքականացվեց և դարձյալ սլաքն ուղղվեց դեպի «Դաշնակցություն», իսկ  հարցի բուն էությանն էլ ընդհանրապես նախարարը չանդրադարձավ: Միայն ասում էր՝ գնացեք ձեր բնագետ կոլեգաների հետ այդ հարցը լուծեք, դա էր ասում: Նախարարի կողմից ատելություն կար ոչ միայն այնտեղ գտնվող հայագետների, այլ նաև ամբողջ հայագիտության նկատմամբ»,- ասաց նա:

Ռիտա Սաղաթելյանը երեկ նախարարի հետ հանդիպմանը նրանից ընդամենը հետաքրքրվել էր՝ կա՞ արդյոք քրեական գործ Հայոց լեզվի ամբիոնի որևէ դասախոսի վերաբերյալ, քանի որ նախարարը նշել էր, թե «Հայոց լեզուն» ոչ պարտադիր դարձնելով՝ դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են: Նախարարը Ռիտա Սաղաթելյանին պատասխանել էր. «Հիմա Ձեզ գամ, Ձեր քաղաքական թիմին գամ: Կոռուպցիան բացահայտելը բավականին բարդ գործ է: Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը»:
Նշենք, որ Ռիտա Սաղաթելյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է:

Tert.am-ի հետ զրույցում Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ իր հարցն ընդհանրապես կապ չուներ «Դաշնակցություն» կուսակցության գործունեության, նախորդների գործունեության հետ: «Ընդհանրապես այս իմ զայրույթը կապ չունի որևէ կուսակցության կամ ընդհանարապես քաղաքականության հետ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել