ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ աղջիկներին կարելի է բաժանել 2 հիմնական խմբի:
1. Նրանք, ովքեր որ գտնում են, որ որևէ մասնագիտության մեջ հմտանալը կարևոր չէ, ավելորդ է և ժամանակատար: Դրա փոխարեն պետք է ժամանակը տրամադրել հաջող ձևով ամուսնանալուն` լավ, հարուստ ամուսին գտնելով... Սույն մտածելակերպի կրողները ԸՆԳԵՐ են սկսում պահել և սկսում են սիրահարվել 15 տարեկանից... և շարունակում հաճախ մինչև 40 տարեկանը...., որից հետո` ոչ այնքան ընտանիք կազմելուն են սպասում, որքան իրենց ծնողների մահվանը, որ ժառանգություն ստանան, սեփականացնեն, ծախսեն...
2. Նրանք, ովքեր որ գտնում են, որ «տղաների հետ» շփումն ընդհանրապես նպատակահարմար չէ և ժամանակին չէ` դրա համար պետք է տրամադրել ինչ-որ միավոր հատուկ ժամանակ, որը կառանձնացվի կյանքի մեկ այլ փուլում... Ավելի լավ է սովորելը, աշխատելը... Նրանք` *առնվազն* մինչև 25 տարեկանը անիմաստ են գտնում «ընգեր» երևույթն ունենալը և հնարավորին չափով խուսափում հակառակ սեռի հետ շփումներից....
*անցումային դրույթներ
Սույնով կարգավորվում է միջանկյալ մտածելակերպեր ունեցող աղջիկների խումբը:
Ելնելով ՀՀ քաղաքացիների սոցիալական կացության բևեռացված վիճակներից և ապրանքային-շուկայական հարաբերությունների զարգացումներից` իգական սեռի` վերարտադրողական տարիքում գտնվող ներկայացուցիչները մեծամասամբ բաժանված են սույն երկու կետերի մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/559974294044213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել