1939-1975 թթ․Իսպանիան ղեկավարած բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանսկոյի կտակը առաջին անգամ հրապարակել է Mundo թերթը:

Կտակում նշվում է, որ Ֆրանկոն իր կնոջը և դստերը ժառանգություն է թողել 28,5 միլիոն պեսետա (այսօր մոտ 1,8 միլիոն եվրո):

Նշվում է, որ փաստաթուղթը կազմվել է 1968-ի փետրվարի 20-ին` բռնապետի մահից ավելի քան յոթ տարի առաջ:

Փաստաթղթից հետևում է, որ Ֆրանկոյի հարստության հիմնական մասը անշարժ գույքն է, մասնավորապես, Լա Կորունա նահանգի հայտնի Պասո դե Մեյրաս ամրոցը, որը գնահատվում է 840 հազար եվրո: Մի շարք ընկերություններում կան նաև կանխիկ հաշիվներ և բաժնետոմսերի փաթեթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել