Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարծիք է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին և խոսել ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան թիմի խաղի մասին.

«Ես Ֆրենկին գիտեմ որպես ֆուտբոլիստ, ոչ որպես մարզիչ, և նա հիանալի մարդ է: Արդեն 4 ամիս անց նա ցույց տվեց, որ կարող է դառնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Չի կարելի չնշել այն փաստը, որ նա մեկնարկային կազմում տեղ է տալիս երիտասարդ խաղացողներին, երիտասարդ անգլիացի խաղացներին: Դա լավ է ինչպես «Չելսիի», այնպես էլ հավաքականի համար:

Չգիտեմ` ակումբի համար լա՞վ է արդյոք տրանսֆերների արգելքը: Հնարավոր է`եթե նրանք ևս 2-3 ֆուտբոլիստ ունենային, առաջին տեղում կլինեին: Բայց ես ուրախ եմ տեսնել, որ նրանք որակյալ ֆուտբոլ են խաղում, և թիմն իրենից մեկ ամբողջություն է ներկայացնում: Ես առաջվա պես շփվում եմ շատ խաղացողների հետ: Երջանիկ եմ տեսնել, թե նրանք ինչպես են հաղթում»,- Ազարի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել