Չկան իդեալական կյանքով մարդիկ: Բացառություն չէ նաև 23-ամյա Քանյո Սեսերը, ում կյանքը նույնպես հեշտ չի եղել հենց մանկուց:

Աղջիկը ծնվել է Թաիլանդում: Ծնողները երեխային թողել են տաճարի աստիճաններին: Դա արել են այն պատճառով, որ երեխան ոտք չուներ, և նրանք չցանկացան նման պատասխանատվություն վերցնել:

Հուրախություն Քանյոյի՝ նրան որդեգրեցին: Իսկ երբ նա 5 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ: Ծնողներն աղջկան դաստիարակել են՝ ասելով, որ նա ամեն ինչի հեշտությամբ կարող է հասնել, նույնիսկ եթե արատ ունի: 

Դեռ դեռահասության շրջանում Քանյեն երազում էր մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Երբ նա 15 տարեկան էր, սկսել էր արդեն մոդելային գործակալություն դիմել, բայց նրան միշտ մերժում էին, սակայն աղջիկը հանձնվողներից չէր: Վերջապես հայտնի ներքնազգեստի բրենդից զանգ եկավ: Աղջկան մշտական աշխատանք առաջարկեցին:

Մոդելությունը աղջկա միակ հետաքրքրությունը չէ: Աղջիկը ուղղակի խենթանում է էքստրեմալ սպորտաձևերի համար: Նա զբաղվում է սպորտով: Պետք է նշել, որ Քանյեոն ընկեր ունի, ով միշտ աջակցում է իրեն: 

Картинки по запросу tattoo

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել