Մենք առաջարկում ենք Ձեզ իմանալ, թե ինչպիսի տղամարդու եք արժանի
Խոյ, ինտելեկտ
Խոյ կանայք բացարձակ անկախ և ռացիոնալ արարածներ են: Նրանց դուր է գալիս լինել ինքնուրույն և պարբերաբար սուզվել խորը մտորումների մեջ:
Նրանք փնտրում են այնպիսի տղամարդու, որը նրանց պարբերաբար «երես կտա» խելացի զրույցներով: Հարաբերություններում նրանք ազնիվ են և շատ ինքնավստահ: Խոյերը երբեք չեն ծախսի իրենց ժամանակը դատարկությունների վրա:
Ցուլ, կամքի ուժ
Ցլին դուր են գալիս իր փոքրիկ թերությունները: Հարաբերություններում այսպիսի մարդիկ շատ նվիրված են իրենց զուգընկերոջը:
Ցուլ կնոջը հարկավոր է կրքոտ, ռոմանտիկ տղամարդ: Իսկ նա ցանկանում է լինել նրա կողքին, ով կարող է պնդել իրենը: Նրա համար չկա առավել սեքսուալ բան, քան մեծ կամքի ուժի տեր տղամարդը:
Երկվորյակներ, ազնվություն
Երկվորյակները պաշտում են որևէ նոր բան փորձել: Նրանք արկածախնդիր և սոցիալական արարածներ են, որոնք սպասում են, որ դուք ոչնչով և երբեք նրանցից ետ չեք մնա:
Այս նշանի տակ ծնված կանայք, փնտրում են այնպիսի տղամարդու, ով դես ու դեն չի ընկնի և կասի միայն այն, ինչ կա իր մտքում: Նաև նա պետք է լինի ուրախ և զվարճալի:
Խեցգետին, բարի սիրտ
Դժվար է գտնել կենդանակերպի առավել զգայուն և բարի նշանի, քան Խեցգետինն է (չհաշված Ձկներին): Խեցգետին կանայք հարաբերություններում միշտ իրենց զուգընկերոջ համար ցանկանում են միայն լավը, բայց դա չի նշանակում, որ նրանց կարելի է շահագործել:
Այս աստղակերպի ներկայացուցիչները փնտրում են այնպիսի տղամարդու, որը կլինի այնպիսին, ինչպիսին իրենք են՝ ազնիվ, անկեղծ, ունակ հոգ տանելու սեփական անձի մասին և կառուցելու առողջ հարաբերություններ:
Առյուծ, ֆլիրտ
Առյուծ կանայք ամենից շատ տղամարդկանց մեջ գնահատում են հավատարմությունն ու մոտիվացիան: Եթե նրանց երկրորդ կեսը զուրկ է այս որակներից, նշանակում է՝ հարաբերությունները դատապարտված են անհաջողության:
Առյուծ կինը ոչ միշտ է լուրջ և նպատակասլաց, այդ պատճառով էլ ցանկանում է լինել առատաձեռն և ֆլիրտի ունակ տղամարդու կողքին:
Կույս․ համբերատարություն
Կույսը կենդանակերպի ամենամտածկոտ և խորհրդավոր նշաններից մեկն է: Նրան շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանա ինչ-որ մեկի առաջ բացվել, իսկ դա բարդացնում է հարաբերությունները: Ահա թե ինչու են Կույսերը միշտ փնտրում համբերատար տղամարդու: Եթե նա կարող է համբերել, սպասել, ապա այս նշանի ներկայացուցչուհին կանի այնպես, որպեսզի այդ սպասումները պարգևատրվեն:
Նաև Կույսերը ցանկանում են, որ զուգընկերը միշտ աջակցի իրենց նախաձեռնություններում: Նրանք շատ ժամանակ են հատկացնում ինքնավերլուծությանը:
Շարունակությունն այստեղ՝ Տղամարդը, որին արժանի եք (ըստ կենդանակերպի նշանի)