168.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:

«Ժամը 12:00-ի դրությամբ պլանավորված էր ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով: Այսօր նաեւ նշանակված է խորհրդարանի բյուրոյի նիստը: Այն պետք է կայանա ժամը 15:00-ին: Ինձ առայժմ ոչինչ չեն ասել բյուրոյի նիստի մասին, ուստի ես առայժմ չգիտեմ՝ կկայանա այն արդյոք, թե կհետաձգվի»,-ասել է խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել