ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաև գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Վաչագան Ներսիսյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,- ասված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել