Operativ.am-ը գրում է.

Բելառուսում ավարտվել է յոթերորդ գումարման Ներկայացեւցիչների պալատի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Ընտրատեղամասաերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20։00-ին։ Ընտրական հանձնաժողովները ձեռնամուխ են եղել  քվեների հաշվարկին։

Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 18։00-ի դրությամբ՝ ընտրությունները կայացել են 110 ընտրական շրջաններից 109-ում։ Մասնակցությունը կազմել է 70,72%։

Ընտրություններն անցկացվել են 5831 տեղամասերում, որից 46-ը գործել է արտերկրում։

Ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են միամանդատ ընտրական շրջաններում։ Արդյունքների որոշման համար կիրառվում է համեմատական մեծամասնության մեծամասնական ընտրական համակարգը։ Ընտրությունները կայացած են համարվում, եթե քվեարկությանը մասնակցում է ընտրացուցակներում ներառված ընտրողների կեսից ավելին։ Ընտրված է համարվում ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն։

Նոյեմբերի 17-ին անցկացված ընտրություններում կարող էին քվեարկել Բելառուսի 6 880 605 քաղաքացիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել