1in.am-ը գրում է.

Ամռան ամիսներին շատ համերգներ ու երաժշտական ելույթներ են անցկացվելու բաց երկնքի տակ: Զբոսաշրջային Cheapflights.com պորտալը կազմել է ամբողջ աշխարհի 10 լավագույն ամառային համերգային հարթակները երաժշտություն վայելելու համար, գրում է Reuters-ը:

Red Rocks. Մորիսոն, Կոլորադո նահանգ, ԱՄՆ
Red Rocks-ը յուրահատուկ ամֆիթատրոն է՝ մոտ 1 մղոն բարձրությամբ, որը ձևավորվել է 160 մլն տարվա ընթացքում՝ կրաքարի և ավազի գոյացություններից: 

Slane Castle. Միթ կոմսություն, Իռլանդիա 

Դուբլինից 30 րոպե հեռավորության վրա՝ Բոյն գետի ափին է գտնվում Քոնինգհեմ ընտանիքի դղյակը: 

80 հազար հանդիսատես է տեղավորվում դղյակին հարակից 600 հա տարածքում: Այս տարի Սլեյինի դղյակում հանդես կգա Bon Jovi-ն:


Théâtre Antique d՛Orange. Օրանժ, Ֆրանսիա

Այս դասական հռոմեական ամֆիթատրոնը ցուցադրում է անտիկ թատրոնների ակուստիկան ու բնորոշ միջավայրը:

Theatre Antique-ն պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանը: Թատրոնում ներկայացումներ էին տալիս դեռ հին հռոմեացիները: 

Այստեղ տեղի է ունենում ամենամյա օպերային Chorégies d՛Orange փառատոնը: 

Gorge Amphitheater. Ջորջ, Վաշինգտոն 

Ջորջ քաղաքի ամֆիթատրոնը գտնվում է Կոլումբիա գետի կիրճի ու լեռների կասկադի միջև: Այս ամառ այստեղ ելույթ կունենան Black Sabbath-ն ու Phish-ը:

Dalhalla. Ռետվիկ, Շվեդիա 

Բնական բեմի հրաշալի օրինակ է: Ունի ակուստիկ հրաշալի համակարգ:

Երաժշտասերների խմբերը քարհանքով իջնում են 55 մետր ներքև: Այս տարի Dalhalla-ում հանդես կգան Տոտոն, Սթինգը, Պատի Սմիթը: 

Կուտենեյ լիճ. Բրիտանական Կոլումբիա, Կանադա

Այս վայրը գոյություն ունի միայն տարեկան 3 օր՝ օգոստոսին այստեղ է կայանում Kaslo Jazz Festival-ը: 

Փառատոնի հյուրերը տեղավորվում են լողափերին կամ լողում բեմի շուրջ: 

Sarawak Cultural Village. Կուչինգ, Բորնեո, Մալայզիա

Այս` բաց երկնքի տակ թանգարանը Մալայզիայի տարբեր ցեղերի ու մշակույթների արտացոլումն է: Այստեղ ամեն օր տեղի են ունենում պարային ու երաժշտական ներկայացումներ: 

Երեք օրվա ընթացքում Sarawak Cultural Village-ի բեմում հանդես են գալիս Իռլանդիայի, Կորեայի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Կոլումբիայի և աշխարհի այլ երկրների երաժշտական խմբեր: 

Odeon of Herodes Atticus. Աթենք, Հունաստան

Ամֆիթատրոնը կառուցվել է Ք.ծ.ա. 160-174 թթ.: Այն գտնվում է Ակրոպոլիսի հարավային մասում ու հռչակվել է իր գեղեցկությամբ: 

Այս տարի այտեղ ելույթ կունենա Հունաստանի ազգային օպերան և Դայանա Կրոլը:

Jones Beach Theater. Վանտաու, Նյու Յորք, ԱՄՆ
 
Լողափնյա Jones Beach Theater ամֆիթատրոնը Jones Beach Park-ի մասն է կազմում: Գտնվում է Մանհեթենից 33 մղոն հեռավորության վրա: Այս տարի սպասվում են Fleetwood Mac-ի, One Direction-ի, Lil՛ Wayne-ի ելույթները: 

Ushuaïa Beach Hotel. Իբիցա, Իսպանիա 

Իբիցան Իսպանիայի ամենահայտնի վայրերից է՝ հայտնի իր թեժ երեկույթներով ու գեղատեսիլ վայրերով: Ushuaïa Beach Hotel-ը գտնվում է լողափից մի քանի քայլ հեռու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել