1in.am-ը գրում է.

Դեռահաս աղջիկների սիրահար Ջասթին Բիբերը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է խնդիրներ ունենալ օրենքի հետ: Ոստիկանությունը նրան կասկածում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և լուսանկարչի վրա հարձակվելու մեջ: Ինչպես հաղորդում է The Sun թերթը, այս անհամ կանադացի երգիչն ավելի լուրջ արարք է գործել:
Լրագրողները Բիբերին լուսանկարել են, երբ նա եղել է բաց հողաթափերով և գուլպայով:
«Հողաթափերով գուլպա կրելը բավականին լուրջ հանցագործություն է նորաձևության աշխարհում»,- ընդգծում է պարբերականը:
Բիբերը ամառային կոշիկի և զուգագուլպայի հետ համադրել է կարմիր վերնաշապիկ և սպիտակ տաբատ:
Նման տեսքով երգիչը հայտնվել է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի մայրաքաղաքի հյուրանոցում: Բիբերը Օկլահոմա-Սիթիում հանդես կգա համերգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել