Բուռն խնջույքից կամ քնի պակասից առաջացած գլխացավը մեզ այնքան էլ չի անհանգստացնում: Կարելի է խմել հաբ և մոռանալ տհաճ զգացողությունը: Սակայն երբ ցավը հայտնվում է հանկարծակի, առանց որևէ պատճառի, դա արդեն անհանգստացնող նախանշան է:

Մեր օրգանիզմը միանգամից մեզ հայտնում է խնդիրների մասին: Եթե դուք ունեք սուր գլխացավ, անպայման ճշտեք թե ինչն է խնդիրը: Դա կօգնի խուսափել լուրջ հիվանդություններից և ժամանակին բուժել դրանք: Բացի այդ, լուծելով գլխացավի պատճառը, դուք ազատվում եք նաև դրանից:

Գլխացավի տեսակներն են՝ ցավ քունքի հատվածում և ականջների հետևում, ցավ այտոսկրերում և աչքերի վերևի հատվածում, ցավ մի աչքում, գագաթում, ծոծրակում և վզի վերևի հատվածում:

1. Ցավ քունքի հատվածի և գագաթի մասում

Ցավը քունքի հատվածում կարող է նշանակել օրգանիզմում տեղի ունեցող խնդիրների մասին: Քնի պակասը, հորմոնալ ֆոնի փոփոխությունը, ինտոքսիկացիան և ներգանգային ճնշման նվազումը կարող են ցավի պատճառ հանդիսանալ: Ցավը քունքի հատվածում կարող է նաև նշանակել սկսվող մրսածություն կամ գրիպ:
Եթե գլխի այս հատվածում ցավն ուժեղանում է, և դուք զգում եք սրտխառնոց, ապա պետք է անպայման դիմել բժշկի: Պետք չէ նաև անուշադրության մատնել ցավը ծոծրակի մասում, այն կարող է նշանակել սկսվող արյունազեղում:

2. Գլխացավ առավոտները

Եթե դուք հաճախ արթնանում եք գլխացավով, դա այդքան էլ լավ նշան չէ: Այն կարող է նշանակել գիշերային ապնոէ, խնդիրներ ճնշման հետ և նույնիսկ՝ գլխուղեղի ուռուցք: Այսպիսի գլխացավեր ունենալու դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի:

3. Ցավ աչքերի շրջանում և այտոսկրերում

Ցավն աչքի շրջանում ամենսասարսափելի զգացողություններից մեկն է և դիմանալ այդ ցավի բռնկումներին անտանելի է: Խորհուրդ ենք տալիս այդպիսի ցավի առկայության դեպքում դիմել լավ նյարդաբանի: Այսպիսի ցավը կարող է նշանակել անոմալիաներ հիպոտալամուսում, գլխուղեղի արյունատար անոթների հանկարծակի լայնացում և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խափանում:

Ցավը այտոսկրերում և ճակատում կարող է սկսվող հայմորիտի նշան լինել:

4. Գլխացավ և գլխապտույտ

Հաճախ գլխացավը կարող է զուգորդվել այլ նշաններով, ինչպիսին, օրինակ, գլխապտույտ, սրտխառնոց, ցավ պարանոցի հատվածում, զարկերակի ուժգին բաբախյուն: Այսպիսի ցավ կարող է առաջանալ օստեոխոնդրոզից, գլխի վնասվածքներից, հորմոնալ խանգարումներից, դեպրեսիայից: Շատ հաճախ դա կլասիկ միգրեն է: Այս դեպքում պետք է հետևել սննդակարգին, քնին և հանգստին: Եթե այս ամենը կարգավորվելուց հետո ցավը շարունակվում է, ապա պետք է դիմել բժշկի:

5. «Ծանր» գլխի և վերևի հատվածի ճնշող զգացողություն

Եթե այնպիսի տպավորություն ունեք, որ գլուխը դարձել է «դդումի» նման, դա այնքան էլ վախենալու չէ: Սա ամենատարածված գլխացավերից է և գերհոգնածության, թթվածնային պակասի, շարժման պակասի և ուժեղ նյարդային ապրումների հետևանք է: Պետք է լավ հանգստանալ, քնել, և ցավը կանցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել