Մեր նախնիները հետևել են այնպիսի ավանդույթների, որոնց մասին մեր օրերում անգամ մտածելն է անհնար։ Սակայն դրանք նրանց կյանքի բաղկացուցիչ մասն են եղել։ Պատճառը կարելի է համարել այն, որ նախկինում Երկիր մոլորակի բնակչությունը կենտրոնացած էր միայն մի քանի վայրերում և սփռված չէր, ինչպես նաև մարդիկ առավել կարճ էին ապրում։

Այսպիսով, ահա թե որոնք են եղել անցյալում տարածված ամենաարտասովոր ավանդույթները։

Արևմտյան Եվրոպայի ընտանիքներում ծնողներն իրենց կրտսեր որդիներին կամ դուստրերին վանքեր էին ուղարկում մի պատճառով, որպեսզի խուսափեն ժառանգության ու օժիտի վերաբերյալ առաջացող վեճերից։

Օսմանյան կայսրությունում սուլթանները հնարավորություն ունեին հեշտությամբ գահ բարձրանալու. գործող սուլթանի ամենանպատակակասլաց որդին պարտավոր էր առաջին հնարավորության դեպքում սպանել մյուս եղբայրներին, որոնք հավակնում էին գահին բազմելու։

Հայերը ևս արտասովոր ավանդույթներ են ունեցել։ Անցյալում հայ երիտասարդներին արգելվում էր մորուք պահել, քանի որ դրա իրավունքը տրվում էր միայն հայրենակիցների շրջանում մեծ հարգանք ու պատիվ վայելող անձանց։ Մորուք հնարավոր էր պահել միայն որոշակի դեպքերում, մասնավորապես, եթե հայը գնում էր Երուսաղեմ կամ այլ սրբավայր՝ երկրպագության կամ եթե սգի մեջ էր լինում։

Ազգականների հետ ամուսնության երևույթը՝ ինցեստը, անտիկ շրջանում մեծ տարածում ուներ Արևելքում ու Ամերիկայի տարածքում։ Եգիպտական փարավոնները, ինկկերի առաջնորդներն ամուսնանում էին սեփական քույրերի հետ։ Հետևապես՝ Եվրոպայում միապետական բոլոր տոհմերի «արյունները խառնված էին»։ Հետաքրքիր է այն, որ Առաջին աշխարհամարտն իրականում ընտանեկան մարտ է եղել. Վիլհելմ արքան ու Նիկոլայ II-ը ոչ հարազատ եղբայրներ էին։ Եգիպտական Ռամզես II փարավոնը, չնայած հսկայական հարեմի առկայությունը, կնության էր առել չորս անչափահաս դուստրերին։ Իսկ ահա փարավոն Ամենհոտեպ II-ը ոչ միայն սերտ հարաբերությունների մեջ էր, այլև երեխաներ ուներ սեփական մորից: Այդ ժամանակ ողջ էր նրա հայրը: Որոշ ժամանակ անց Ամենհոտեպն ամուսնացավ, և նրա կինը ստիպված էր ամուսնուն կիսել սկեսրոջ հետ: Հետաքրքիրն այն է, որ Ամենհոտեպի կինը մարդկության պատմության ամենագեղեցիկ կանանցից մեկն էր՝ Նեֆերտիտին:

Մեկ այլ արտասովոր ավանդույթ էր սպանությունը կամ անմարդաբնակ վայրերում ծնողներին միայնակ թողնելը։ Սա տարածված էր աշխարհի գրեթե բոլոր շրջաններում ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել